ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ
06.11.2020 | 10:15

(Նախոորդ մասը)

Այս­տեղ ար­ժե մեջ­բե­րել մինչև հոկ­տեմ­բե­րի կե­սերն ԱՄՆ-ից ստաց­ված գնա­հա­տա­կան­նե­րը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պատ­ճա­ռով Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի զին­ված հա­կա­մար­տու­թյան վեր­սկ­սու­մը ԱՄՆ-ը և Թուր­քիան դնում է վե­ճի հա­կա­ռակ կող­մե­րում, բայց ոչ այն­քան, որ­քան կա­րող է թվալ դի­տորդ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը, թուր­քա­կան տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան «Ահ­վալ» լրատ­վա­մի­ջո­ցում հոկ­տեմ­բե­րի 13-ին գրել էր ա­մե­րի­կա­ցի քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Էդ­վարդ Սթա­ֆոր­դը։ Չնա­յած ԱՄՆ-ում ազ­դե­ցիկ հայ­կա­կան լոբ­բիի կո­չե­րին, Սպի­տակ տու­նը խու­սա­փում է հօ­գուտ հայ­կա­կան կող­մի ընտ­րու­թյու­նից և դրա փո­խա­րեն միա­ցել է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյամբ զբաղ­վող Մինս­կի խմ­բի մյուս եր­կու հա­մա­նա­խա­գահ­նե­րին՝ Ռու­սաս­տա­նին և Ֆրան­սիա­յին, ո­րոնք կող­մե­րին մղում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի, նշում է հե­ղի­նա­կը։ Հաշ­վի առ­նե­լով ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ֆրան­սիա­յից բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ­նա­կից­նե­րի պատ­մա­կան կա­պե­րը Հա­յաս­տա­նի հետ, ինչ­պես նաև նրանց սահ­ման­նե­րում առ­կա և նրանց ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ներգ­րավ­ված հայ­կա­կան սփյուռ­քի շատ քա­ղա­քա­ցի­նե­րի ներ­կա­յու­թյու­նը, զար­մա­նա­լի չէ, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը ո­րո­շեց ցն­ցել Ղա­րա­բա­ղի ի­րադ­րու­թյու­նը, թեև դրա­նով կա­րող է փո­թո­րիկ հն­ձել՝ բռ­նու­թյան սեր­մեր ցա­նե­լով, շա­րու­նա­կում է Սթա­ֆոր­դը։
Իսկ ա­հա Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը հնա­րա­վո­րու­թյուն տե­սավ դի­մա­կա­յե­լու դե­պի Երևա­նի կող­մը Մոսկ­վա­յի են­թադ­րյալ կամ ի­րա­կան թեք­մա­նը՝ պաշտ­պա­նե­լով Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և նրան մա­տա­կա­րա­րե­լով զենք, ա­նօ­դա­չու­ներ, Սի­րիա­յից և այլ եր­կր­նե­րից ներգ­րավ­ված զի­նյալ­նե­րի։ Էր­դո­ղա­նը նաև հնա­րա­վո­րու­թյուն է տես­նում նվա­զեց­նե­լու Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյունն Ադր­բե­ջա­նում, հնա­րա­վոր է՝ միա­ժա­մա­նակ ի­ջեց­նե­լով Թուր­քիա­յի կախ­վա­ծու­թյու­նը ռու­սա­կան նավ­թից։ Նավ­թի ներ­մուծ­ման մի քա­նի տար­բե­րակ­նե­րի առ­կա­յու­թյու­նը ձեռն­տու կլի­ներ Թուր­քիա­յին։ Էր­դո­ղա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյու­նը լավ է ներ­գծ­վում նաև իր մա­սին նրա՝ որ­պես «ոչ­մու­սուլ­ման­նե­րի ձեռ­քից տա­ռա­պող» բո­լոր մու­սուլ­ման­նե­րի գլ­խա­վոր ձայ­նի, պատ­կե­րաց­ման մեջ։ Թուրք նա­խա­գա­հը սի­րում է իր կողմ­նա­կից­նե­րի ա­ռաջ ի­րեն պատ­կե­րել որ­պես իս­լա­մա­կան աշ­խար­հի քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ, ո­րը հան­դես է գա­լիս Արևմուտ­քի «իս­լա­մա­տյա­ցու­թյան» դեմ։

Թեև քրիս­տո­նեու­թյու­նը ծնունդ է ա­ռել Մեր­ձա­վոր Արևել­քում, ինչ­պես և իս­լա­մը, Էր­դո­ղա­նը ցույց տվեց, որ քրիս­տո­նեու­թյունն ամ­բող­ջու­թյամբ և տա­րա­ծաշր­ջա­նի գե­րա­զան­ցա­պես քրիս­տո­նյա շատ ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­րում է «արևմտյան իմ­պե­րիա­լիզ­մի ար­տա­հայ­տու­թյուն», ին­չը շատ քիչ է տար­բեր­վում Իս­րա­յե­լի հան­դեպ նրա վե­րա­բեր­մուն­քից, գրում է Սթա­ֆոր­դը։ Ա­լիևի ջան­քե­րի պաշտ­պա­նու­թյու­նը Թուր­քիա­յի կող­մից նույն­պես լավ է զու­գորդ­վում Ան­կա­րան որ­պես ա­վագ եղ­բայր, մնա­ցած բո­լոր թուր­քա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հո­վա­նա­վոր ներ­կա­յաց­նե­լու Էր­դո­ղա­նի փոր­ձե­րին։ Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով, թր­քա­լե­զու ժո­ղո­վուրդ­նե­րի միջև կա­պեր հաս­տա­տե­լու նախ­կին աշ­խա­տան­քի մեծ մա­սը ե­ղել է Թուր­քիա­յի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ահ­մեթ Դա­վու­թօղ­լուի, որն այժմ Էր­դո­ղա­նի խոր ընդ­դի­մա­դիրն է, և իս­լա­մա­կան քա­րո­զիչ Ֆեթ­հու­լահ Գյու­լե­նի գոր­ծըն­կե­րու­թյան ար­դյուն­քը։ Բայց ար­դեն մի քա­նի տա­րի Էր­դո­ղա­նը եր­կու­սին էլ դի­տար­կում է որ­պես թշ­նա­մի­նե­րի։ Թեև այդ գոր­ծըն­կե­րու­թյու­նը վերջ­նա­կա­նա­պես դա­դա­րեց­վել է 2016 թ. Թուր­քիա­յում պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձից հե­տո, մի քա­նի նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում թուր­քա­կա­նու­թյան զգա­ցում նե­րար­կե­լու Ան­կա­րա­յի ջան­քե­րը ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն են ու­նե­ցել։


«Մոսկ­վան պետք է դա հաշ­վի առ­նի, թեև հա­վա­նա­բար ար­դեն ա­րել է դա»,- ըն­դգ­ծում է վա­շինգ­տոն­ցի վեր­լու­ծա­բա­նը։ ԱՄՆ-ի հա­մար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բռ­նու­թյուն սադ­րե­լու Էր­դո­ղա­նի մո­տե­ցու­մը ևս մեկ գրգ­ռիչ է իր գոր­ծըն­կե­րոջ՝ դե­յու­րե՝ ՆԱ­ՏՕ-ի գծով դաշ­նակ­ցի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ո­րը դե­ֆակ­տո ի­րեն պա­հում է որ­պես մր­ցա­կից, ե­թե ոչ որ­պես հա­կա­ռա­կորդ։ «Ի­հար­կե, Վա­շինգ­տո­նում Թուր­քիա­յի դեմ կտ­րուկ տրա­մադր­ված մի քա­նի ձայ­ներ ար­դեն հայ­տա­րա­րել են, որ Կով­կա­սի հա­կա­մար­տու­թյու­նում Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցում են, որ նա հա­կա­ռա­կորդ է, և ԱՄՆ-ը նրան պետք է վե­րա­բեր­վի հա­մար­ժե­քո­րեն։ Բա­րե­բախ­տա­բար, ոչ նա­խա­գահ Թրամ­փը, ոչ պետ­քար­տու­ղար Փոմ­փեոն Թուր­քիան ու նրա ժո­ղովր­դին չեն նույ­նաց­նում նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ»,- են­թադ­րում է Սթա­ֆոր­դը։ Կով­կա­սի վրա ազ­դե­ցու­թյան քիչ լծակ­նե­րով և ԱՄՆ-ում հայ­կա­կան հզոր լոբ­բիով, նե­րա­ռյալ մի քա­նի հա­յա­մետ կոնգ­րե­սա­կան­նե­րը, և «Կա­պի­տո­լիու­մի բլ­րին ադր­բե­ջա­նա­մետ կոնգ­րե­սա­կան­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում, Սպի­տակ տու­նը կա­րող է մի քիչ ա­վե­լին ա­նել, քան Կրեմ­լի ու Ե­լի­սե­յան պա­լա­տի հետ գոր­ծըն­կե­րու­թյամբ հան­դես գա­լը բա­նակ­ցու­թյուն­նե­րի կո­չե­րով։ Հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ա­պա­հո­վու­մը, ե­թե եր­կու կողմն էլ չեն պահ­պա­նում այն, շատ բա­նով կախ­ված է լի­նե­լու Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի դիր­քո­րո­շու­մից։ Իսկ ԱՄՆ-ը և Ֆրան­սիան երկ­րոր­դա­կան դե­րեր են կա­տա­րում»։


Սթա­ֆոր­դը մի քիչ խո­րա­ման­կում է. ԱՄՆ-ում կա ադր­բե­ջա­նա­մետ լոբ­բի։ Պար­զա­պես այն ոչ թե կոնկ­րետ ադր­բե­ջա­նա­մետ կոնգ­րես­մեն­ներ են, այլ Իս­րա­յե­լի և Թուր­քիա­յի խո­շոր դրա­մա­կան ո­ղոր­մու­թյուն­նե­րի վա­ղե­մի հաս­ցեա­տե­րե­րը։ Այն­պես որ, Սթա­ֆոր­դը նույ­նիսկ չի խո­րա­ման­կում, այլ ստում է. հա­զիվ թե նրան հայտ­նի չէ, թե ԱՄՆ-ում ում օգ­տին են գոր­ծում իս­րա­յե­լա­մետ ու թր­քա­մետ լոբ­բիստ­նե­րը։ Հի­շեց­նենք. Վա­շինգ­տո­նում ժա­մա­նա­կին մտա­դիր էին Հա­յաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պան նշա­նա­կե­լու Թուր­քիա­յի և Իս­րա­յե­լի հայտ­նի լոբ­բիստ Ռի­չարդ Կոզ­լա­րի­չին։ Դա դես­պան Ջոն Է­վան­սի հետ կապ­ված սկան­դա­լից հե­տո էր, այն նույն Է­վան­սի, ո­րը հրա­պա­րա­կավ (ԱՄՆ-ի պաշ­տո­նա­տար ան­ձան­ցից ա­ռա­ջի­նը) Հա­յոց ե­ղեռ­նը ան­վա­նեց ցե­ղաս­պա­նու­թյուն, ին­չի հա­մար ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տը նրան հետ կան­չեց Երևա­նից։ «Այս պա­հին են­թադր­վում է, որ նա­խա­գահ Էր­դո­ղա­նը կա­սի, որ հան­դես է գա­լիս հօ­գուտ հրա­դա­դա­րի և բա­նակ­ցու­թյուն­նե­րի, բայց կշա­րու­նա­կի պաշտ­պա­նել Ա­լիևին՝ չնա­յե­լով նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Դրա­նով նա կխո­րաց­նի Թուր­քիա­յի մե­կու­սա­ցու­մը ՆԱ­ՏՕ-ի նրա դաշ­նա­կից­նե­րից, ինչ­պես նաև իր ներ­քին կողմ­նա­կից­նե­րին կցու­ցադ­րի ան­կա­խու­թյունն ար­տա­քին ճա­կա­տում։ Եվ նա դա կա­նի՝ չվա­խե­նա­լով ծանր հետևանք­նե­րից։ Ռու­սաս­տա­նին անհ­րա­ժեշտ են իր նավ­թի ու գա­զի վա­ճա­ռա­հան­ման շու­կա­նե­րը, այդ պատ­ճա­ռով Թուր­քիա­յին, քա­նի դեռ նա վճա­րում է, մա­տա­կա­րա­րում­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին խոսք ան­գամ լի­նել չի կա­րող։ Ռու­սաս­տանն ա­ռա­ջի­նը ռազ­մա­կան հար­ված չի հասց­նի Թուր­քիա­յին և Հա­յաս­տա­նին թույլ չի տա դա ա­նել, քա­նի դեռ Թուր­քիան մնում է ՆԱ­ՏՕ-ում»,- ամ­փո­փում է Սթա­ֆոր­դը։ Նրա ա­սա­ծին ա­վե­լաց­նենք. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն էլ չեն հար­վա­ծի Թուր­քիա­յին, այ­լա­պես Վա­շինգ­տո­նում և Բրյու­սե­լում կան­սա­յին ՆԱ­ՏՕ-ի եր­կու այլ ան­դամ­նե­րի՝ Հու­նաս­տա­նի և Ֆրան­սիա­յի պա­հանջ­նե­րին։


Վե­րա­դառ­նանք ան­մի­ջա­կա­նո­րեն պա­տե­րազ­մի գո­տու ի­րադ­րու­թյա­նը։ Ինչ­պես բո­լորս գի­տենք, ա­մե­րի­կյան ար­տադ­րու­թյան F-16 կոր­ծա­նիչ­նե­րը, և հենց Թուր­քիա­յի, ոչ թե ինչ-որ ու­րիշ երկ­րի կոր­ծա­նիչ­նե­րը, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րը՝ սեպ­տեմ­բե­րի 27-ին, խախ­տե­ցին Հա­յաս­տա­նի օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նը։ Հոկ­տեմ­բե­րի 15-ին Երևա­նում կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում Հա­յաս­տա­նի ԶՈՒ ՀՕՊ զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, գն­դա­պետ Գա­րի Մով­սի­սյա­նը կր­կին հաս­տա­տեց այդ փաս­տը. «Ադր­բե­ջա­նի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե Թուր­քիան Ար­ցա­խում չի մաս­նակ­ցում պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, սուտ է։ Թուր­քա­կան F-16 կոր­ծա­նիչ­նե­րը դեռ հու­լի­սին էին Վրաս­տա­նի օ­դա­յին տա­րա­ծու­թյամբ ժա­մա­նել Ադր­բե­ջան։ Նրանք մաս­նակ­ցել են թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին, ո­րից հե­տո մնա­ցել են Գյան­ջա­յի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նում»։ Ըստ Հա­յաս­տա­նի ՊՆ-ի տվյալ­նե­րի, սեպ­տեմ­բե­րի 27-ին թուր­քա­կան F-16-ը խախ­տել է ՀՀ-ի օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նը և խո­րա­ցել 6 կմ։ Եր­կու օր հե­տո՝ սեպ­տեմ­բե­րի 29-ին, թուր­քա­կան ՌՕՈՒ-ի մար­տա­կան մե­քե­նա­յի հար­վա­ծից խոց­վել է Հա­յաս­տա­նի ՌՕՈՒ-ի Սու-25 գրո­հի­չը, ո­րի օ­դա­չուն զոհ­վել է։ Հոկ­տեմ­բե­րի 10-ին F-16-ից հար­ված­ներ են հասց­վել Կա­պա­նի ար­վար­ձան­նե­րին, Արծ­վա­նիկ գյու­ղում ե­ղել են զո­հեր ու վի­րա­վոր­ներ։ Պետք է են­թադ­րել, որ մեր ՊՆ-ն ձեռ­քի տակ բա­վա­կա­նա­չափ ա­պա­ցույց­ներ ու­նի, որ այլևս ոչ ոք չզ­բաղ­վի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի «ստուգ­մամբ», թե «Ապ­շե­րո­նի խա­նու­թյու­նը» և Թուր­քիան ագ­րե­սիա են ծա­վա­լել ոչ միայն Ար­ցա­խի, այլև Հա­յաս­տա­նի դեմ։ Ես պա­հան­ջում եմ, որ և վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, և ԱԳՆ-ն, և ՊՆ-ն ՌԴ-ի ղե­կա­վա­րու­թյան ա­ռաջ հարց բարձ­րաց­նեն «Մեծ պայ­մա­նագ­րի» հա­մա­պա­տաս­խան կե­տե­րը գոր­ծար­կե­լու մա­սին և ան­հե­տաձ­գե­լի մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն Հա­յաս­տա­նը թուր­քե­րից ու «կով­կա­սյան թա­թար­նե­րից» պաշտ­պա­նե­լու հա­մար։ Կար­ծում եմ, որ իմ պա­հան­ջը կպաշտ­պա­նի Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի առն­վազն 99 %-ը։
Երևա­նում ոչ ոք պար­տա­վոր չէ «նա­յե­լու» ԱՄՆ-ին և Իս­րա­յե­լին՝ և Ան­կա­րա­յի, և Բաք­վի գլ­խա­վոր հո­վա­նա­վոր­նե­րին ու «խնա­մա­կալ­նե­րին»։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներ, ժա­մա­նակն է ա­րագ ու ճիշտ հաս­կա­նա­լու այն ազ­դան­շան­նե­րը, ո­րոնք 2020 թ. հոկ­տեմ­բե­րից Մոսկ­վա­յից բա­ռա­ցիո­րեն թափ­վում են ձեզ վրա։ Հոկ­տեմ­բե­րի 14-ին ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը ռու­սա­կան ռա­դիո­կա­յան­նե­րի հետ հար­ցազ­րույ­ցում հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց. «Մենք եր­բեք Թուր­քիան չենք հա­մա­րել մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից, այն շատ սերտ գոր­ծըն­կեր է։ Բազ­մա­թիվ ուղ­ղու­թյուն­նե­րում այդ գոր­ծըն­կե­րու­թյունն ու­նի ռազ­մա­վա­րա­կան բնույթ, և իս­կա­պես, մենք աշ­խա­տում ենք Սի­րիա­յում, ջա­նում ենք նպաս­տել նաև լի­բիա­կան ճգ­նա­ժա­մի կար­գա­վոր­մա­նը»։ Եվ վերջ. Լավ­րո­վի թվարկ­ման մեջ չկան ոչ Ար­ցա­խը, ոչ Այ­սր­կով­կա­սը, ոչ Բալ­կան­նե­րը։


Ի դեպ, ինչ­պես գրում են ԶԼՄ-նե­րը, ԱՄՆ-ում էլ են թուր­քերն ըն­կել «վատ ցու­ցա­կի» մեջ։ Պարզ­վում է, որ օ­գոս­տո­սին, երբ Մի­ջերկ­րա­կան ծո­վում ըն­թա­նում էին ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժանք­նե­րը, Ան­կա­րան «միաց­րել է» C-400 ԶՀՀ-նե­րի ռա­դար­նե­րը և ցու­ցադ­րա­բար կա­լա­նել ՆԱ­ՏՕ-ա­կան այն նույն F-16-նե­րը։ Մենք ՀՕՊ ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ չենք, բայց պն­դում ենք, որ F-16 ինք­նա­թիռ­նե­րը կոր­ծա­նիչ­նե­րի տիպ են, և դրանք կա­րե­լի է խո­ցել դեռ C-200 ԶՀՀ-ից, ոչ թե C-300 և C-400 ԶՀՀ-նե­րից։ Հա­յաս­տա­նը վա­ղուց ու­նի իր C-300 ԶՀՀ-նե­րը, և չպետք է վա­խե­նա թուր­քա­կան F-16-նե­րը խո­ցե­լուց։ ՈՒ­րեմն էլ ին­չի՞ է սպա­սում պաշ­տո­նա­կան Երևա­նը. որ Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը ծունկ չո­քեն Փա­շի­նյա­նի ա­ռաջ և նրան ա­ղա­չեն, որ ի­րենց օգ­նու­թյա՞ն կան­չի... Դա չի լի­նի, Փա­շի­նյան, լավ չեք հաշ­վում Մոսկ­վա­յի և Թեհ­րա­նի հնա­րա­վոր քայ­լե­րը, հատ­կա­պես Թեհ­րա­նի։


Ար­ցա­խում պա­տե­րազ­մա­կան ի­րադ­րու­թյու­նը շատ ա­րագ է փո­փոխ­վում։ Ար­դեն հայտ­նի է, որ Հա­յաս­տա­նը ՌԴ-ի և Ի­րա­նի հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին ա­պա­ցույց­ներ է հա­ղոր­դել այն մա­սին, որ Թուր­քիան հա­յե­րի դեմ օգ­տա­գոր­ծում է սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րին։ Մեր կող­մից ա­վե­լաց­նենք, որ դրանք տե­ղա­ցի (սի­րիա­ցի) թուր­քեր են, այս­պես կոչ­ված, թուրք­ման­ներ։ Թեև կան նաև ա­րաբ­ներ, քր­դեր (քր­դե­րի մա­սին հոկ­տեմ­բե­րին ա­սել է ՌԴ ար­տա­քին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան (ԱՀԾ) տնօ­րեն Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը) և թուր­քազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ այլ եր­կր­նե­րից։ Բայց հոկ­տեմ­բե­րի 16-ին շատ նշա­նա­կա­լի ի­րա­դար­ձու­թյուն է տե­ղի ու­նե­ցել. Հա­յաս­տա­նի ՊՆ պաշտ­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան պետ Լևոն Այ­վա­զյա­նը հան­դի­պել է Երևա­նում Ի­րա­նի զին­վո­րա­կան կցորդ, գն­դա­պետ Բահ­ման Սա­դե­հի­նի հետ և քն­նար­կել պա­տե­րազ­մի գո­տու ի­րադ­րու­թյու­նը։ Հայ­կա­կան կող­մը կր­կին նշել է Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ի գոր­ծո­ղու­թյուն­ներն Ի­րա­նի սահ­մա­նից անվ­տանգ հե­ռա­վո­րու­թյան վրա տե­ղա­փո­խե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Այ­վա­զյա­նը նշել է, որ, չնա­յած հայ­կա­կան կող­մի բազ­մա­թիվ նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, «կով­կա­սյան թա­թար­նե­րի» զոր­քե­րը շա­րու­նա­կում են ու­ժեր կու­տա­կել և ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րել Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հյու­սի­սա­յին սահ­մա­նի եր­կայն­քով։ «Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ա­նու­նից հայ­տն­վել է, որ ե­թե նշ­ված տե­ղա­մա­սում ի­րա­վի­ճա­կը մնա ան­փո­փոխ, ա­պա հայ­կա­կան ու­ժերն ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հում խոր­տա­կիչ հար­ված­ներ հասց­նե­լու այդ տե­ղա­մա­սում գտն­վող ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժին, իսկ հետևանք­նե­րի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կկ­րի Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը»,- աս­վում է Հա­յաս­տա­նի ՊՆ-ի հա­ղորդ­ման մեջ։
Ի­մա­նա­լով ի­րա­նա­կան դի­վա­նա­գի­տա­կան կազ­մի ո­րոշ սո­վո­րու­թյուն­նե­րը՝ կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ գն­դա­պետ Սա­դե­հինն ար­դեն հոկ­տեմ­բե­րի 16-ին Հա­յաս­տա­նի ՊՆ-ում զրույ­ցի ար­դյունք­նե­րի մա­սին զե­կու­ցել է Ի­րա­նի բա­նա­կի և ԻՀՊԿ-ի բարձ­րա­գույն հրա­մա­նա­տա­րու­թյա­նը։ Հե­տաքր­քիր է, որ նա­խորդ օ­րը՝ հոկ­տեմ­բե­րի 15-ին, Ի­րա­նի ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Սա­յիդ Խա­թիբ­զո­դան ե­րե­կո­յան հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ դա­տա­պար­տել է պա­տե­րազ­մա­կան գո­տուց Ի­րա­նի սահ­մա­նա­մերձ շր­ջա­նին մի քա­նի հր­թի­ռա­յին հար­ված­ներ հասց­նե­լը։ ԻԻՀ ԱԳՆ-ն նշել է, որ նման մի­ջա­դե­պե­րի կրկ­նու­թյունն ան­թույ­լատ­րե­լի է, և Թեհ­րա­նը հար­կադր­ված կլի­նի իր տա­րած­քի անվ­տան­գու­թյան հա­մար ձեռք առ­նե­լու բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րը։ «Ցա­վոք, հոկ­տեմ­բե­րի 15-ի ամ­բողջ օ­րը տագ­նա­պա­լի նո­րու­թյուն­ներ էին գա­լիս այդ առ­թիվ, ին­չը միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է»,- նշել է Խա­թիբ­զո­դան։ Նա միա­ժա­մա­նակ հեր­քել է «ո­րոշ լու­րեր» ԻԻՀ սահ­մա­նա­պահ զոր­քե­րի պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին, ըն­դգ­ծե­լով, որ «սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում ապ­րող ի­րան­ցի քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան ու խա­ղա­ղու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը մեր զին­ված ու­ժե­րի կար­միր գիծն է, և գն­դա­կո­ծու­թյուն­նե­րի կրկն­ման դեպ­քում Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյունն ան­տար­բեր չի մնա»։ Ով ինչ­պես ու­զի, կա­րող է մեկ­նա­բա­նել պա­րոն Խա­թիբ­զո­դա­յի ա­սա­ծը, բայց մենք նրա հայ­տա­րա­րու­թյան մեջ տես­նում ենք այդ նույն «լու­րե­րի» այն հաս­տա­տու­մը, որ ի­րա­նա­կան սահ­մա­նա­պահ­ներն ու ԻՀՊԿ-ն «ինչ-որ բան» են պա­տաս­խա­նել «կով­կա­սյան թա­թար­նե­րին», ե­թե ար­դեն «ի­րան­ցի քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան ու խա­ղա­ղու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը Ի­րա­նի զին­ված ու­ժե­րի կար­միր գիծն է»։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 71599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ